Artsakhpress

Քաղաքական

Ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն, որը ներկայացնում է Ջորջիա նահանգը, արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (S.Res.152) քվեարկությունը:

Ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

Ամերիկացի սենատոր Դեյվիդ  Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սենատորն իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ դա օրենսդրության կողմից քննարկվելիք հարց չէ, փոխանցում է  tert.am-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, Սենատում վետո է կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:
Նշենք, որ այսօր Սենատում զուգահեռ ընթացող ելույթի ժամանակ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և Տեխասը ներկայացնող հանրապետական Թեդ Քրուզը կոչ են արել միաձայն համաձայնություն տալ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Search