Artsakhpress

Տնտեսական

Խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ներկայացվել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը:

Խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ ԱՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահը պետական բյուջեի նախագիծը կանոնակարգով և «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով Խորհրդարանի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսելուց առնվազն 45 օր առաջ:
 
Այնուհետև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է 2020 թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ նախագիծը մշակվել է` հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի նպատակադրումները, որոնք միտված են ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
«2020 թ.-ի բյուջետային քաղաքակա­նությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում գալիք տարվա պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ, ծախսերի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 130.9 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը:»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Ֆինանսների նախարարը նշել է, որ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 55,1 մլրդ.դրամի չափով, որը 2019 թվ.ի համար պլանավորված եկամուտների նկատմամբ նվազել է 2.6 մլրդ. դրամով կամ 4.5 %-ով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54,6 մլրդ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից պակաս 4.5 %-ով, արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 14.5 %: Սեփական եկամուտների նվազումը, ըստ Ա. Հարությունյանի, հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառներն են հանդիսանում պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակությունների նվազման միտումները:
 
Միջպետական վարկի չափը 2020 թ.-ին կկազմի 65 մլրդ 806.5մլն դրամ կամ ընթացիկ տարվա համեմատ ավել 7 մլրդ 959.5 մլն դրամով (13.8 %-ով): 2020թ.-ի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով` որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 5.6 %-ով (2019թ. 114 միլիարդ 410.5 մլն դրամի դիմաց): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 32.2 %՝ ընթացիկ տարվա 33.6 տոկոսի դիմաց:
«Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ընթացքում առաջնորդվել ենք բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությանը համապատասխան»,- մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Search