Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել մի խումբ փաստաբանների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Արցախի փաստաբանների պալատի մի խումբ անդամների հետ:

Արտակ Բեգլարյանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել մի խումբ փաստաբանների հետ

Արտակ Բեգլարյանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել մի խումբ փաստաբանների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ պաշտպանը նրանց է ներկայացրել իր հաստատության կատարած աշխատանքները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրած խնդիրները՝ դրանց լուծման հարցում փաստաբանական համայնքի հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնելով:
«Փաստաբանի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն հենասյուներից մեկն է, և ես շահագրգռված եմ դրա շարունակական զարգացմամբ ու արդյունավետության բարձրացմամբ: Բնագավառում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու համար շատ կարևոր է, որ կառուցողական ու կանոնավոր հաղորդակցություն լինի փաստաբանների և լիազոր պետական մարմինների միջև: Այդ առումով իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով»,- նշել է Ա. Բեգլարյանը:
Փաստաբանները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում արձանագրվող խնդիրները՝ հանդես գալով համապատասխան առաջարկներով:
Պաշտպանը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում նպաստել բարձրացված խնդիրների կարգավորմանը:
Կողմերը պայմանավորվել են նման ձևաչափի հանդիպումները դարձնել կանոնավոր և համատեղել ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search