Artsakhpress

Հասարակական

ԱՀ գրողների միության նախագահ է վերընտրվել Վարդան Հակոբյանը. կայացել է համագումար

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել Արցախի գրողների միության 6-րդ համագումարը:

ԱՀ գրողների միության նախագահ է վերընտրվել Վարդան Հակոբյանը. կայացել է համագումար

ԱՀ  գրողների  միության  նախագահ  է   վերընտրվել  Վարդան  Հակոբյանը.    կայացել  է   համագումար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝      համագումարը  վարում  էր  ԱՀ  գրողների   միության    անդամ  Կիմ  Գաբրիելյանը:
Նա  ողջունել  է     համագումարի     մասնակիցներին   և   կարևորել  կատարած  աշխատանքների    ամփոփումը: Այնուհետև    հաստատվել  է   համագումարի  օրակարգը:
Համագումարը  նախագահողի   առաջարկությամբ    ընտրվել   է  հաշվորդ    հանձնաժողով՝  բաղկացած    երեք  հոգուց:
Վերստուգիչ    հանձնաժողովի  հաշվետվությունը    ներկայացրել  է    գրող  Դավիթ  Միքայելյանը:
Նրա  խոսքով՝  ԱՀ  պետական   բյուջեից    յուրաքանչյուր   տարվա  համար  գրողների  միությանը  տրամադրած   ֆինանսական   միջոցները   ծախսվել  են  ըստ  տարեկան  նախահաշվի, ինչն  արտացոլված  է   նաև    հաշվետու  ժամանակաշրջանում  ԱՀ  ֆինանսների  նախարարության   կողմից  պարբերաբար  կատարված  պլանային  ստուգումների     վերաբերյալ  արձանագրություններում:
«Գրողների  միության       նախագահության   կողմից  հաստատված  տարեկան  նախահաշիվների  համաձայն՝   պետբյուջեից    տրամադրված  գումարները  ծախսվել  են    հատևյալ  նպատակներով. գրքերի  և  թերթերի  հրատարակություն, գրական  միջոցառումների  կազմակերպում, աշխատավարձերի  տրամադրում  և      գույքի  ձեռքբերման  ծախսեր: Վերստուգիչ    հանձնաժողովն  ԱՀ  գրողների   միության   վարչության   ֆինանսատնտեսական   գործունեությունը   հաշվետու       ժամանակաշրջանում      համարում  է  բավարար»,-մասնավորապես  ասել   է  Դ.  Միքայելյանը:
 ԱՀ  գրողների  միության  նախագահ   Վարդան  Հակոբյանն  իր  խոսքում  ասել   է, որ   չորս  տարիների  ընթացքում      ունեցել  են    զգալի  առաջընթաց:
«Մենք   հասել  ենք  նրան, որ  մեր  գրական  ընտանիքն  ամբողջապես   հայտնվել  է  համահայկական  գրական   դաշտում:   Արցախի, Հայաստանի,  արտասահմանյան     մամուլներում   ներկայացվել  են  ԱՀ  գրողների  միության    կատարած    աշխատանքները:  Այս  չորս  տարիների   համար   ամենակարևոր      ձեռքբերումը  եղել  է    գրական  որակի     առաջադիմությունը:   Մենք  կազմակերպել  ենք  ավելի  քան  300 հանդիպումներ՝  Արցախի  տարբեր     վայրերում, այդ  թվում՝ զորամասերում, ինչպես  նաև    ՀՀ-ում  և արտերկրում: Կազմակերպել  ենք   մի   շարք   գրական    միջոցառումներ:  Մեր     գրական   ընտանիքի  ավագ, միջին  և    երիտասարդ   սերնդի  ներկայացուցիչները  հնարավորություն    են   ունենում   իրենց   ստեղծագործությունները   ներկայացնել   գրողների    միություն, որոնք    հետագայում,  անպայման,  հրատարակվում  են»,- ավելացրել  է  գրողների  միության  նախագահը:
Վ. Հակոբյանի  խոսքով՝   չորս  տարիների  ընթացքում  ԱՀ   գրողների  միության  անդամները  հրատարակել  են  շուրջ   60   գիրք:  
Համագումարին   ելույթներով     հանդես  են  եկել   ԱՀ  գրողների  միության    մի  խումբ  անդամներ, ովքեր  բարձր  են  գնահատել  անցած չորս  տարիների   կատարած    աշխատանքը:
Համագումարի  վերջում    բաց  քվեարկությամբ    կայացել  է   Արցախի  գրողների  միության   նախագահի  հերթական  ընտրությունը, որի   ժամանակ     նախագահ  է  վերընտրվել   Վարդան  Հակոբյանը:
Նա  շնորհակալություն  է  հայտնել  ներկաներին՝  իրեն  վստահելու  և  ԱՀ  ԳՄ-ն    նախագահի  պաշտոնում   վերընտրելու    համար, որից  հետո    համառոտակի    ներկայացրել  է     միության   գործունեության    հետագա  ծրագրերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search