Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել

Մոսկվայում, Տյումենի մարզում եւ Թաթարստանում ձերբակալվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության 7 անդամի եւ 2 պարագլխի:

Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել

Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
ԱԴԾ տվյալներով՝ ձերբակալվածները զբաղվել են մուսուլմանների շրջանում ահաբեկչական գաղափարախոսության տարածմամբ եւ իրենց շարքեր քաղաքացիների հավաքագրել: Նրանց բնակարաններում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «Հիզբ ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութեր, կապի միջոցներ եւ տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ:
Նրանք աշխատել են «ցանցային փակ կառույցների» ստեղծման վրա եւ լուծել են դրա ֆինանսական ապահովման խնդիրները: ԱԴԾ-ում նշել են, որ նրանք «հակասահմանադրական գործունեություն են ծավալել՝ հիմնված այսպես կոչված համաշխարհային խալիֆայության ստեղծման դոկտրինի վրա»:
Նոյեմբերի սկզբին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու աջակցի, որոնք միջոցներ են հավաքել ահաբեկիչներին ֆինանսավորելու համար, ձերբակալել են Դաղստանում: ԱԴԾ տվյալներով՝ նրանց հաջողվել է հավաքել առնվազն 10 մլն ռուբլի:
Նոյեմբերի 20-ին գերատեսչությունը հայտնել է Մոսկովյան տարածաշրջանում ԻՊ 3 հավաքագրողի ձերբակալության մասին: Նրանք զբաղվել են Սիրիա ռեկրուտների ուղարկմամբ, որոնք այնտեղ մասնակցել են մարտական գործողություններին ահաբեկիչների կողմից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search