Artsakhpress

Տնտեսական

2020 թ.-ին համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 293.8 մլն դրամի չափով. Արթուր Հարությունյան

2020 թվականին համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 293.8 մլն դրամի չափով, կամ ավել ընթացիկ տարվա ծրագրված մուտքերից 113.2 մլն դրամով (աճը` 9.6 %):

2020 թ.-ին համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 293.8 մլն դրամի չափով. Արթուր Հարությունյան

2020 թ.-ին համայնքների բյուջեների սեփական եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 293.8  մլն դրամի չափով. Արթուր Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ համայնքների բյուջեների ընդհանուր ծախսերը կազմում են 4 մլրդ 262 մլն դրամ (2019 թ.-ին` 3,713.4 մլն դրամ), ընթացիկ տարվա համեմատ աճելով  548.6 մլն դրամով (աճը` 14.8 %), որը հիմնականում կապված է 2020 թ.-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացման և սանմաքրման աշխատանքների համար անհրաժեշտ գումարների նախատեսման հետ:
2020 թվականին պետական բյուջեից համայնքների բյուջեներին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 968.1 մլն դրամի չափով դոտացիա, ինչը կապահովի համայնքային բյուջեների ծախսերի մոտ 70 տոկոսը (ընթացիկ տարվա 2532.7 հազ.դրամի դիմաց):
2020 թ.-ի պետական բյուջեի նախագծում պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերում ավելի քան 4150 աշխատողի համար նախատեսվել է  1 մլրդ 166.9 մլն դրամի պարգևատրման ֆոնդ, որը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդի հետ միասին կազմում է հիմնական աշխատավարձի ֆոնդի 15 տոկոսը:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search