Artsakhpress

Հասարակական

Կրթության, գիտության և սպորտի ոլորտի ծախսերը կավելանան 10.4 %-ով

Կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը կազմում են 16 մլրդ 328.7 մլն դրամ, կամ 2019 թվականի պլանավորված ցուցանիշից ավել 10.4 տոկոսով (1 մլրդ 539.5 մլն դրամով) :

Կրթության, գիտության և սպորտի ոլորտի ծախսերը կավելանան 10.4 %-ով

Կրթության, գիտության և սպորտի ոլորտի ծախսերը կավելանան 10.4 %-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ հատկացված միջոցներից 11 մլրդ 151.2 մլն դրամը ուղղվելու է հանրակրթական դպրոցների ծախսերի իրականացմանը, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 1 մլրդ 100.6 մլն դրամով կամ 11 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերի  10%-ով բարձրացմամբ, և նվազագույն աշխատավարձի փոփոխությամբ, որի արդյունքում շուրջ 3,600 մանկավարժական դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչների, նախապատրաստական խմբերի դաստիարակների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` մեկ դրույքի հաշվով, կկազմի 161.7 հազ. դրամ` ներառյալ լրացուցիչ վարձատրությունները:
Նախադպրոցական կրթության գծով նախատեսվել է 1 մլրդ 323.8 մլն դրամ, 2019 թվականի հաստատված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճելով 108 մլն դրամով կամ 8.9 տոկոսով, որը պայմանավորված է Ասկերանի շրջանի Շոշ համայնքում նոր մանկապարտեզի բացմամբ, ինչպես նաև առաջիկայում Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Մարտակերտի շրջանի Վաղուհաս և Թալիշ համայնքներում շահագործման հանձնման ենթակա 4 նոր մանկապարտեզների պահպանման ծախսերի նախատեսմամբ:
2020 թվականին պլանավորվում է նաև նախադպրոցական խմբեր բացել Քաշաթաղի շրջանի Սոնասար և Այգեհովիտ ու Մարտունու շրջանի Շեխեր, Հերհեր և Մուշկապատ համայնքներում: Այդ ամենի արդյունքում 2020 թվականին նախադպրոցական կրթությունը հասանելի կդառնա ևս 350-400 երեխաների համար:
Անդրադառնալով սպորտի ոլորտի համար նախատեսված ծախսերին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ դրանք կազմում են 447.8 մլն դրամ, ընթացիկ տարվա համեմատ աճելով` 100.9 մլն դրամով կամ 29.1 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին Արցախի մարզիկների մասնակցության և հանրապետությունում ֆուտբոլի զարգացման միջոցառումների ծախսերի ավելացմամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search