Artsakhpress

Քաղաքական

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին:

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մեծն Հեյդար Ալիևի՝ խորհրդային Ադրբեջանը ղեկավարելու տարիներին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության թվաքանակը հասել էր 30 տոկոսի», - Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Սումգայիթ այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և շարունակեր աշխատել Ադրբեջանում, ապա ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղում 10 տարում կարող էր գերազանցել 50 տոկոսը», - նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը Սումգայիթում մասնակցել է քաղաքի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումներին՝ անդրադառնալով նաև այս քաղաքում 1988-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին:
«Սումգայիթում 1988 թվականին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպել էին հայ ազգայնականները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի խոսքով՝ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները «հայ ազգայնականների սադրանքն էին»: «Մենք այդ մասին պետք է բացահայտ կերպով խոսենք, որովհետև երկար տարիներ է, ինչ հայ ազգայնականները փորձում են վատաբանել, վարկաբեկել Սումգայիթը», - ասում էր Ադրբեջանի նախագահը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

         

    Ռազմական

    Հասարակական

    Տնտեսական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

    Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

    Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

    Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

    Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

    Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

    Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

    Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

    Առաջիկա օրերի եղանակն Արցախում

    Search