Artsakhpress

Քաղաքական

Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի. Մասիս Մայիլյան

Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, և այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:

Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի. Մասիս Մայիլյան

Արցախի ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի. Մասիս Մայիլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«ԱՀ Նախագահի հետ ունեցել ենք տարբեր քննարկումներ, որի ընթացքում նախանշել ենք, թե հատկապես որ ներկայացուցչությունների աշխարհագրությունը պետք է ընդլայնվի: Առաջնահերթությունների շարքում են Հարավային Ամերիկան, Հունաստանը և Կիպրոսը: Նշեմ նաև, որ Սփյուռքի մեր բարեկամների հետ ունենք նախնական պայմանավորվածություն, համաձայն որի, նրանք հնարավոր այդ ծախսերի մի մասը հոգալու են: Վերջին շրջանում տարվում են աշխատանքներ այլ երկրներում ևս համագործակցությունն ընդլայնելու համար»,- մասնավորապես նշել է Մ. Մայիլյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ գալիք տարում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ նախատեսվում է Շուշիում վերականգնված Գոհար տիկնոջ Վերին մզկիթի տարածքում ստեղծել  հայ-իրանական գիտամշակութային կենտրոն, որի միջոցով կփորձեն խթանել հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search