Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել Է, որ Թուրքիան հատել Է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը:
Ամերիկացի սենատորը հայտարարել Է Թուրքիայի կողմից C-400-ի հետ կապված եւս մեկ «կարմիր գծի» հատման մասի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ կարծիքը նա հայտնել Է իր թվիթերում:
«Սպիտակ տուն կատարած իր այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն Է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ հատում C-400-ի հետ կապված եւս մեկ կարմիր գիծ»,- գրել Է Հոլենը:
Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում Է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ:
«Փոմպեոն նույնպես պետք Է հակազդի Թուրքիային՝ վերջերս «անվտանգության գոտու» նրա խախտումների պատճառով»,- հավելել Է սենատորը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել Է, որ Թուրքիան սկսում Է ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկումները, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: