Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել առեւտրատնտեսական հարցերի շուրջը, պայմանավորվել են շփումներ պահպանել առեւտրական համաձայնագրի առաջին մասի շուրջը:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները քննարկել են առեւտրական գործարքի առաջին մասը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:
«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն նոյեմբերի 26-ի առավոտյան հեռախոսազրույց Է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:
Կողմերը քննարկել են կողմերից յուրաքանչյուրի հիմնական մտահոգությունների վերացման ուղիները, պայմանավորվել են պահպանել շփումները համաձայնագրի առաջին մասի հետ կապված կոնսուլտացիաներին վերաբերող մնացած հարցերի շուրջը»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
Զրույցին չինական կողմից մասնակցել են նաեւ առեւտրի նախարար Չժուն Շանը եւ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Ի Գանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: