Artsakhpress

Հասարակական

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի համաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի բացմանը:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի համաժողովին

Նիկոլ Փաշինյանը  մասնակցել է ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության  անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ավելի քան 30 երկրի օմբուդսմաններ և 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների տնօրինության վարչության ղեկավար Մարկուս Յագերը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, Վենետիկի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Հերդիս Թորգեյսդոտիրը, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների աֆրիկյան ցանցի նախագահ, Եգիպտոսի մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆայեկը, ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և այլն:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.«Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների մեծարգո պաշտպան,Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Ազգային ժողովի պատգամավորներ,հյուրեր,դատական համակարգի հարգելի ներկայացուցիչներ,պետական այրեր,սիրելի լրագրողներ, շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն գերնպատակներից է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, ժողովրդավարական հասարակությունը և  ժողովրդավարական երկիրը:
15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, այդ ինստիտուտի վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն կունենա այն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Բայց կարող ենք արձանագրել, որ այդ ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում կայացել է և անուրանալի նպաստ է ունեցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Պետք է արձանագրել, որ այս 15 տարիների ընթացքում Մարդու իրավունքների  պաշտպանի և կառավարության, իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Բավական է արձանագրել, որ Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն  ընկալվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների միջև առկա խորը հակասությունների արտահայտություն: Բայց մենք համոզված ենք, կամ առնվազն հույս ունենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ և նոր միջավայր են ստեղծվել, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության համար  նոր պայմաններ և նոր միջավայր են ստեղծվել, որովհետև հեղափոխությունն արել են մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես ընդունված է ասել, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները, և ուրեմն հեղափոխությունը պետք է ստեղծի և ստեղծել է անհրաժեշտորեն մի միջավայր, որտեղ մարդն իսկապես՝ ոչ միայն դեկլարատիվ, այլև փաստացի բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության, իշխանության առաջ դրած առաջնային խնդիր:
Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունում  մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսի առաջնահերթություն է մարդու իրավունքների պաշտպանության համար: Եվ այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ ես և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովը մեծապես կարևորում ենք, որովհետև համարում ենք այս ողջ գործընթացում մեր կարևորագույն դաշնակիցներից մեկը՝ ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի:
Ընդհանրապես մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է հենց առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությանը, որովհետև այդ պաշտպանությունը, մարդու իրավունքները հենված են այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հավասար են օրենքի առաջ, և մարդկանց անհավասարություններն օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում են կոռուպցիա: Եվ երբ Հայաստանի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ,  առաջին հերթին  դրա արդյունքը մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակը պետք է լինի: Երբ Հայաստանի կառավարությունը պայքարում է մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա, տվյալ դեպքում՝ սեփական բարեկեցությունը կառուցելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի վրա:
Մենք այսօր արձանագրում ենք, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք մեծ օրակարգ մարդու իրավունքների պաշտպանության առումով: Բայց կարող ենք արձանագրել, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարևորագույն   հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի:
Առաջինը 2018 թվականի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններն առաջինն էին մեր երկրի պատմության խորհրդարանական ընտրությունների մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարան, և որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ո՛չ միջազգային հանրության կողմից, ո՛չ էլ հայաստանյան հանրության կողմից: Ընդհակառակը, դրանք լայնորեն գնահատվեցին բոլոր դիտորդների կողմից՝ տեղական և միջազգային որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական:
Եվ շատ կարևոր է արձանագրել այն մարտահրավերները, որ մենք այսօր ունենք: Առաջին մարտահրավերը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր, աներկբա, ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը, թույլ տվեք ասել, հիմա Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է: Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից: Այս հարցում մենք, իհարկե, աներկբա գնալու ենք առաջ:
Մեծագույն մարտահրավերը մեզ համար այսօր դատական անկախ համակարգի կայացումն է: Մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին, և այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ: Ես ուզում եմ արձանագրել մեր կառավարության կամքը: Մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը: Մենք ընդհանուր առմամբ և սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: Բայց երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի ցույց դրեց իր կամքը՝ գործնական և քաղաքական, հրաժարվել դատական համակարգի նկատմամբ վերահսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, ովքեր նախկինում վերահսկողություն ունեին դատական համակարգի նկատմամբ, և նրանք սա գնահատեցին որպես հնարավորություն, որ իրենք կարող են շարունակել վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ՝ այսպիսով փորձելով հետ պտտել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:
Այսօր հստակ արձանագրում եմ, որ Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների, այնպես որ այդ դատական համակարգը լինի իրապես անկախ, լինի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը:
Մենք այսօր մեծ պրոբլեմներ ունենք ընդհանրապես իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված: Այդ պրոբլեմներն օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերը շատ երկար տարիներ աշխատել են մի միջավայրում, մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը: Հետևաբար, նոր միջավայրում մեզ հարկավոր է ունենալ նոր իրավապահ համակարգ նույնպես: Թույլ տվեք ասել, որ այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Մարդու իրավունքների պաշտպանին մենք դիտարկում ենք որպես կատալիզատոր մեր կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար: Մենք գնահատում ենք որպես հակակշիռ մեր թեկուզ ամենալավ, ամենաբարի, ամենաժողովրդավարական նպատակների գնահատման առումով: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Մարդու իրավունքների պաշտպանը հենց այդպիսի դերակատարում ունեն, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանում իշխող քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ կանի, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ինստիտուտներից մեկը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն ինստիտուտի հիմնադրման առիթով: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ ավելի կլավանա, և դա կլինի ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության հակադրության, այլ այդ երկու ինստիտուտների համագործակցության արդյունք»:
Հաջորդիվ վարչապետը ներկա է գտնվել «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը և մարտահրավերները ժամանակակից աշխարհում» թեմայով քննարկմանը, որտեղ զեկույցներով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների աֆրիկյան ցանցի նախագահ, Եգիպտոսի մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆայեկը և ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search