Artsakhpress

Տնտեսական

Գյուղատնտեսության ոլորտին 2020 թ.-ի պետբյուջեից կհատկացվի մոտ 5.5 միլիարդ դրամ

Գյուղատնտեսության ոլորտի համար 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 5 միլիարդ 493 միլիոն 219 հազար դրամ՝ 2019 թ.-ի համեմատ ավել 210 միլիոն 949 հազար դրամով:

Գյուղատնտեսության ոլորտին 2020 թ.-ի պետբյուջեից կհատկացվի մոտ 5.5 միլիարդ դրամ

Գյուղատնտեսության ոլորտին 2020 թ.-ի պետբյուջեից կհատկացվի մոտ 5.5 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ նշված գումարը նախատեսվում է ուղղել մի շարք ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝  «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրին» նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 280 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում այգեգործության զարգացման համար, որի նպատակն է հանրապետությունում պտղատու նոր այգիների հիմնադրման միջոցով նախադրյալներ ստեղծել պտղաբուծության ճյուղի զարգացման շարունակականությունը ապահովելու համար, նախատեսվում է հատկացնել 80 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 50 միլիոն դրամի դիմաց:
«Շուրջ 1.5 միլիարդ դրամի չափով աջակցություն կտրամադրվի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: Նշված գումարը կուղղվի բանկերի կողմից տրամադրվող վարկերի սուբսիդավորմանը, փոխառություններրի տրամադրմանը և այլն: «Գյուղատնտեսական տեխնիկայի պետհամարանիշերի և հատուկ փաստաթղթերի պատվիրում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 671 հազար դրամ, որը կուղղվի տեխնիկայի պետհամարանիշերի տեխնիկական վկայագրերի ու տեխնիկայի վարման վկայականներ գնելուն և տրամադրելուն: «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ծրագրի համար նախատեսում է հատկացնել 20 միլիոն 800 հազար դրամ: Նախատեսված գումարը, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել է՝ հաշվի առնելով տեղերից բավականին մեծ պահանջարկը, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը»,- ավելացրել է Ժ. Միրզոյանը:
Գյուղատնտեսության նախարարը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեով նախատեսվում է գումար հատկացնել նաև խորհրդատվական և տպագրական ծառայությունների ու մոնիթորինիգ կազմակերպման համար: Շուրջ 19 միլիոն դրամը կուղղվի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ կանցկացվեն դասընթացների անցկացմանը: «Գյուղատնտեսության նախարարության համակարգի հիմնարկների համար կենտրոնացված կարգով գույքի և սարքավորումների ձեռքբերում» ծրագրով էլ նախատեսվում է 1 միլիոն դրամ, որն ուղղվելու է տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ ձեռքբերելուն:
Նիստին նախարարը ոլորտ առ ոլորտ անդրադարձել է մի շարք այլ ծրագրերի ֆինանսավորմանը, ապա պատասխանել խորհրդարանականների կողմից բարձրացված հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search