Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Անիկո» ֆիլմի պրեմիերան

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 15-րդ փառատոնի շրջանակներում «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Արցախում հյուրընկալվեն են Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և փառատոնի ներկայացուցիչներ:

Ստեփանակերտում կայացել է «Անիկո» ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտում   կայացել  է  «Անիկո» ֆիլմի պրեմիերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոսրահում  կայացել  է   «Անիկո» ֆիլմի պրեմիերան: 
Ֆիլմը պատմում է փոքրիկ Անիկոյի մասին, ով ամառային արձակուրդների ժամանակ այցելում է գյուղ՝ օգնելու իր միայնակ ապրող   պապիկին. Անիկոն արկածներով լի հանգստյան օրեր է ունենում: Ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Աննա Հարությունյանն է:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Աննա  Հարությունյանն  ասել է, որ «Անիկո»-ն իր  առաջին ֆիլմ  է. չնայած  նկարահանումների  ժամանակ  եղել  են  դժվարություններ, բայց    արդյունքը  տպավորիչ  է:
«Ֆիլմում  ներկայացվել  է    իմ   մանկության   տարիների   իրական  եղելությունները: Ֆիլմի  հիմնական    գաղափարը     մեր   պապերին  սիրելը,  հարգելը  և  նրանց  հանդեպ   հոգատար  լինելն    է: Նաև   կոչ ենք  անում  երեխաներին, որ  պետք  է  անպայման  ընթերցել   հայ  գրականություն, որովհետև  անհնար  է  կյանքը     պատկերացնել  առանց  ընթերցանության: Ընթերցելով, կարող  ենք  հասնել  այնպիսի     բարձունքների, որոնց    մասին  չենք  էլ  մտածել, կարող  ենք  ձեռք  բերել  ընկերներ, որոնք   չեն   նեղացնի  մեզ  և    մշտապես  ճիշտ    խորհուրդներ  կտան»,-ավելացրել  է   ֆիլմի  ռեժիսորը՝  նշելով, որ   մինչ  այսօր ֆիմն  արժանացել  է  երեք  մրցանակի: 
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն և «Ռոլան» փառատոնի    ֆիլմերի  հիմնադիր   Նունե  Մանուկյանի  խոսքով՝  փառատոնը   կազմակերպվել  է ընթացիկ  տարվա   նոյեմբերի   5-9-ը:
«Արդեն  15  տարի  է, ինչ  անընդմեջ  մենք  կազմակերպում  ենք  ֆիլմերի   փառատոն: Սկսած  2006  թվականից  համագործակցում  ենք  նաև   Արցախի  հետ:   Ուրախ  ենք, որ  այս  տարի  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության   նախարարության   աջակցությամբ    14  պատանի  Երևանում  մասնակցել  է   փառատոնի    բացման     արարողությանը  և   ընդհանուր   ծրագրերին:  Մենք  հպարտ  ենք, որ   Արցախում  կան   տաղանդաշատ    երեխաներ, ովքեր   կարողանում են   տարբեր   ոլորտներում   բարձր  գնահատականների   արժանանալ»,-մասնավորապես  ասել է  Ն. Մանուկյանը:  
«Անիկո» ֆիլմն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կցուցադրվի նաև     Մարտակերտում:
 
Տեղեկացնենք, որ 2001թ-ից Երևանում գործող Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նպատակն է իրագործել մշակութային, կրթական, մարդու իրավունքների և սոցիալական ծրագրեր` ուղղված երեխաների և երիտասարդների ազգային և համամարդկային արժեքների դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը: Հիմնադրամը՝ ի թիվս բազմաթիվ այլ ծրագրերի, հանդիսանում է նաև «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպիչը, որը ամեն տարի ընդգրկում է ավելի քան 30 000 հանդիսատես Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search