Artsakhpress

Հասարակական

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2020 թ.-ի բյուջեն եկամուտների գծով նախատեսվում է 1 միլիարդ 95 միլիոն 481.2 հազար դրամի չափով:

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Քաղաքապետի խոսքով՝ հարկային եկամուտները և տուրքերը ծրագրվել են 486 միլիոնի չափով: Գույքային հարկերը նախատեսվել են 378 միլիոն 500 հազար դրամի չափով: Տեղական տուրքերը ծրագրվել են 73 միլիոն դրամի չափով: Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը ծրագրվել են 20 միլիոն դրամի չափով:
 
Ստեփանակերտ քաղաքի 2020 թ.-ի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը նախատեսվել է 1 միլիարդ 950 միլիոն 481.2 հազար դրամի չափով: Շինարարության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսվել է 180 միլիոն դրամ: Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվել է 1 միլիարդ 461 միլիոն դրամից ավելի: Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը նախատեսվել են 380 միլիոն դրամի չափով, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն ուղղվելու է 190 միլիոն դրամ, նույն չափով էլ կուղղվի փողոցների լուսավորմանը:
 
Դ. Սարգսյանը նշել է, որ մշակութային ծառայություններ ծրագրի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 94 միլիոն 551.9 հազար դրամ: Կրթության ծրագրով նախատեսված է 279 միլիոն 215.5 հազար դրամ, որից միջոցներ կուղղվեն Կոմիտասի անվան երաժշտական, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցներին և Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին:
Նիստին Ստեփանակերտի քաղաքապետը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search