Բելառուսը Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկում ԵԱՏՀ-ի նախագահի պաշտոնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում:
Բելառուսը Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկում ԵԱՏՀ-ի նախագահի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ԲելՏԱ գործակալությունը, նոյեմբերի 29-ին հայտնել Է պետության ղեկավարը:
«Իհարկե, մենք մտածում Էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ Է, ցանկացողներ Էլ կային,-նշել Է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ բոլոր թեկնածությունները, որոնք ինձ հարկ եղավ դիտարկել, ավելի թույլ Էին, նվազ փորձառու, զիջում Էին դիվանագետի որակներով: Դուք ունեք բոլոր այս որակները»,-ասել Է նախագահը Մյասնիկովիչի հետ կայացած հանդիպմանը:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն իր որոշման մասին տեղեկացրել Է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-: