Ֆրանսիայի հարավ-արեւելքում հեղեղումների հետեւանքների դեմ պայքարող երեք փրկարար Է զոհվել քաղաքացիական անվտանգության ուժերի ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Ֆրանսիայում երեք փրկարար Է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նշվում Է, որ ուղղաթիռի հետ կապը կորել Է դեռ դեկտեմբերի 1-ի երեկոյան, երբ օդանավն ուղեւորվել Էր Վարի դեպարտամենտում գտնվող օդանավակայան՝ ավարտելու որոնողափրկարարական գործողությունը:
«Չնայած որոնման ձեռնարկված լուրջ միջոցներին, ուղղաթիռի երեք ուղեւորներին մեռած են գտել դեկտեմբերի 2-ի ժամը 01:30-ին Ռովի կոմունայի (Բուշ դյու Ռոնի դեպարտամենտ) շրջանում»,- ասված Է հայտարարության տեքստում: Տեղի ունեցածի պատճառները դեռեւս հայտնի չեն, կատարվում Է հետաքննություն:
Ինչպես հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրային, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով երկու մարդ Է զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-: