«Ֆուկուսիմա-1»-ից հալված միջուկային վառելիքի դուրսբերումը կսկսվի 2021 թվականին
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում առաջարկել Է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքների վերացման նոր ճանապարհային քարտեզ, վթար, որը տեղի ունեցավ 2011 թվականին հուժկու երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո:
«Ֆուկուսիմա-1»-ից հալված միջուկային վառելիքի դուրսբերումը կսկսվի 2021 թվականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես նշվում Է, աշխատանքները կսկսվեն երկրորդ Էներգաբլոկից, որը համարվում Է «առավել խնդրահարույցը»:
Բոլոր վեց Էներգաբլոկներից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերումը պլանավորվում Է ավարտել մինչեւ 2031 թվականի վերջը: Նաեւ Ճապոնիայի նախարարությունը հանդես Է եկել վառելիքի դուրսբերման աշխատանքների սկսվելուց առաջ նմուշներ վերցնելու համար ռոբոտներ օգտագործելու օգտին:
Շահագործումից ատոմակայանը լիովին դուրս բերելու հաշվարկային ժամկետը, ըստ NHK-ի, մնացել Է անփոփոխ. Ճապոնիայի իշխանությունները մտադիր են աշխատանքներն ավարտել 2041 – 2051 թվականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: