Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր մասնաշենքի համար ձեռք կբերվեն նոր բժշակական սարքեր և սարքավորումներ
«Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում» ծրագրով 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 380 միլիոն դրամ՝ 2019 թվականի 14 միլիոն դրամի դիմաց:
Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր մասնաշենքի համար ձեռք կբերվեն նոր բժշակական սարքեր և սարքավորումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած Աժ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը և ավելացրել, որ ծրագրի շրջանակներում Արցախ Բունիաթյանի անվան «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր մասնաշենքի համար ձեռք կբերվեն նոր բժշակական սարքեր և սարքավորումներ:
Նախարարը տեղեկացրել է, որ «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում» ծրագրի համար էլ նախատեսվում է հատկացնել 198.3 միլիոն դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-