Artsakhpress

Մշակույթ

Շուրջ 5000-7000 աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելելու թատերահամերգային միջոցառումներ և Արցախի թանգարաններ. Լեռնիկ Հովհաննիսյան

2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք մշակութային միջոցառումների մի շարք ծրագրերում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Շուրջ 5000-7000 աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելելու թատերահամերգային միջոցառումներ և Արցախի թանգարաններ. Լեռնիկ Հովհաննիսյան

Շուրջ 5000-7000 աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելելու թատերահամերգային միջոցառումներ և Արցախի թանգարաններ. Լեռնիկ Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ «Մշակութային կրթության և մանկապատանեկան միջոցառումների ծրագիր»-ն ընդգրկելու է աբոնեմենտային ենթածրագիր, որը կմշակվի ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ:
 
«Ծրագրի նպատակը Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտության համակարգված հաճախումների և այցելությունների կազմակերպումն է թատերահամերգային միջոցառումներ և Արցախի թանգարաններ: Ծրագրի իրականացման արդյունքում տարվա կտրվածքով ակնկալվում է անվճար սպասարկել 5000-7000 աշակերտ: Վերոնշյալ ծրագրի «Ուսումամեթոդական օգնություն և ուսուցիչների վերապատրաստում» ենթածրագրով 2020 թվականին նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ Արցախի արվեստի դպրոցների ուսուցիչների համար՝ փուլային տարբերակով, որին կհաջորդի ատեստավորումը»,- մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը:
 
«Դրամաշնորհային մրցութային մշակութային ծրագրեր 5 անվանակարգերում» ծրագրով նախատեսվում է նախարարության կողմից տարվող քաղաքականությանը համապատասխանող մի շարք ծրագրերի մրցութային սկզբունքով ֆինանսավորում:
ԱՀ ՄԵՀԶ նախարարը նշել է, որ մրցութային ֆինանսավորվելիք ծրագրերի իրականացմանը բացի պետական համույթներից ու թատրոններից, կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ և անհատներ: «Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման ծախսեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակութային տարբեր հաղորդաշարերի պատրաստում, հեռուստատեսությամբ թատերահամերգային մի շարք ծրագրերի հեռարձակում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search