Artsakhpress

Հասարակական

Կրթության բնագավառի ծախսերը 2020 թ.-ին կկազմեն ավելի քան 16 միլիարդ դրամ. Միքայել Համբարձումյան

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 16 միլիարդ 34.8 միլիոն դրամ:

Կրթության բնագավառի ծախսերը 2020 թ.-ին կկազմեն ավելի քան 16 միլիարդ դրամ. Միքայել Համբարձումյան

Կրթության բնագավառի ծախսերը 2020 թ.-ին կկազմեն ավելի քան 16 միլիարդ դրամ. Միքայել Համբարձումյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը և ավելացրել, որ ծախսերի աճը ԱՀ 2019 թվականի հաստատված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 1 միլիարդ 517.5 միլիոն դրամ կամ 10.5 տոկոս:
 
Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության ծրագրով նախատեսվել է 1 միլիարդ 323 միլիոն 800 հազար դրամ, որը 2019 թվակամի հաստատված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 108 միլիոն դրամով կամ 8.9%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի հունվարի 1-իղ նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, Ասկերանի շրջանի Շոշ համայնքում նոր մանկապարտեզի բացմամբ և Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում մանկապարտեզի մեկ խմբի ավելացմամբ, Մարտունու 8-ժամյա երկու մանկապարտեզների անցմամբ 9-ժամյա ռեժիմի և մի շարք մանկապարտեզներում հաստիքների ավելացմամբ:
 
«Նախատեսվում է շարունակել աջակցության տրամադրումը Հայ օգնության միության Արցախի Սոսե մանկապարտեզներին՝ 76.7 միլիոն դրամի չափով, որը կուղղվի աշխատավարձի վճարմանը: Նախադպրոցական կրության հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով 2020 թվականին կշարունակվեն նոր նախադպրոցական հաստատությունների ստեղման և նախադպրոցական կրթության հնարավորությունների ավելացման աշխատանքները: Այդ նպատակով հատկացումները 2020 թ. կավելանան 20 միլիոն դրամով կամ 67 %-ով: Շահագործման կհանձնվեն չորս նոր մանկապարտեզներ՝ Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Մարտակերտի շրջանի Վաղուհաս և Թալիշ համայնքներում»,- մանրամասնել է ԱՀ ԿԳՍ փոխնախարարը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search