Artsakhpress

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմն արժանացել է ԵՎՐՈ-2019-ի «Արդար խաղի» մրցանակին

Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը:

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմն արժանացել է ԵՎՐՈ-2019-ի «Արդար խաղի» մրցանակին

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմն արժանացել է ԵՎՐՈ-2019-ի «Արդար խաղի» մրցանակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հուլիսի 14-27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին:
Այսօր` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնեց Արսեն Եղիազարյանին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան

Search