Artsakhpress

Միջազգային

Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը

Թեհրանը վառելիքի սպառման աճի շարունակվելու դեպքում կարող Է մեկ տարի անց դառնալ բենզինի ներմուծող: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը

Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե շարունակվի վառելիքի սպառման աճը, ապա մեկ տարի անց մենք կրկին կդառնանք բենզինի ներմուծող»,-նախագահի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «ինքնաբավությունը պահպանելու եւ բենզինի սպառումը վերահսկելու համար ընդունվել Է բաժնաչափերի սահմանման եւ վառելիքի գների բարձրացման պլան»:
«Այդ նախաձեռնությունից ստացված 310 տրլն իրանական ռիալը (շուրջ 2,5 մլրդ դոլար) կօգտագործվի հասարակության խոցելի խավերին օգնելու համար»,-նշել Է նա: Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ:
Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների:
Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան

Search