ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վիրավորական Է դաշինքի շատ պետությունների համար եւ չի համապատասխանում իրականությանը:
Թրամփը վիրավորական Է համարել ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպումից հետո:
«Այդ հայտարարությունները վիրավորական են ՆԱՏՕ-ի շատ երկրների համար: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) հայտարարել Է, որ Մակրոնի ուղեղն Է մահացել: ՆԱՏՕ-ն ամենից շատ անհրաժեշտ Է Ֆրանսիային եւ ամենից քիչ՝ ԱՄՆ-ին, որը ներդրումներ Է կատարում Եվրոպայի պաշտպանության բնագավառում»,- հայտարարել Է նա:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել Է, որ Վաշինգտոնը շատ գոհ Է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ավելացումից: Նրա խոսքով՝ դաշինքի գլխավոր քատուղար Ենս Ստոլտենբերգը գերազանց աշխատանք Է կատարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: