Artsakhpress

Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։
Աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Դավիթ Սեդրակյանը հայտնի էր նաև Հայաստանի հասարակական կյանքում դրսևորած ակտիվությամբ և սկզբունքային ու ազնիվ քաղաքացիական կեցվածքով: 
Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկար տարիների ակադեմիկոս-քարտուղար, ապա և փոխնախագահ և Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ՝ նա մեծ ավանդ և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում: 
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Search