Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Ստեփանակերտում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

Ստեփանակերտում  կազմակերպվել  է  կլոր սեղան-քննարկում՝   նվիրված  հաշմանդամների իրավունքների պաշտպանության   միջազգային   օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես է եկել ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն»  ՀԿ  նախագահ    Արթուր  Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ հաշմանդամների միջազգային օրը պետական և հասարակական մի շարք կազմակերպություններ իրականացնում են տարբեր տեսակի միջոցառումներ՝ հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու   ուղղությամբ:
«Բոլոր երկրներում էլ կան հաշմանդամություն ունեցող անձինք, և սխալ է որևէ ֆիզիկական արատի պատճառով նրանց տարանջատել հասարակությունից: Արցախում նույնպես անց են կացվում տարատեսակ միջոցառումներ, որոնց նպատակն է ձգտել բարձրաձայնել հաշմանդամների խնդիրները՝ առաջարկելով դրանց համարժեք լուծումներ: Այդ միջոցառումները կազմակերպվում են թե՛ պետական, և թե՛ հասարակական կառույցների կողմից: Ես համոզված եմ, որ նման ուշադրության կենտրոնում գտնվելով՝ սահմանափակ կարողությունների տեր անձինք իրենց ինտեգրված են զգում առ հասարակություն, այսինքն՝  նրանք  օտարված չեն մեզնից, իսկ դա նրանց տալիս է լիարժեք ապրելու և արարելու ցանկություն և հնարավորություն: Հաշմանդամների պաշտպանվածության ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաև հաշմանդամների միջազգային օրը: Աշխարհում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 650 միլիոն մարդ, և մեր՝ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կառույցներիս խնդիրն է հանրությանը հասցնել սահմանափակ կարողություններով անձանց մտահոգող խնդիրները:  Սահմանափակ կարողությունների տեր անձինք պետք է հստակ գիտակցեն, որ ի դեմս մեզ՝ ունեն իրենց աջակիցը և պաշտպանը»,-մասնավորապես  ասել  է  Ա. Հայրապետյանը:
««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն»  ՀԿ     խորհրդի  նախագահ    Սևակ  Հակոբյանի  խոսքով՝  պետք  է  ամեն  ինչ  անել, որպեսզի   հաշմանդամություն  ունեցող  անձինք     ընգրկված   լինեն   հասարակական  ակտիվ  կյանքին: 
Նա  նշել է, որ   ոլորտը  կարգավորող օրենսդրությունը    փոփոխության  է    ենթարկվել   7  անգամ,  և  կարելի է   ասել, որ     ոլորտը   համապատասխան  ուշադրությունից դուրս  է. դրա  մասին  է   վկայում  դաշտում  առկա     մի  շարք   խնդիրներ: 
«Հույս ունեմ, որ երբևէ կունենանք այնպիսի պետական ինստիտուցիոնալ համակարգ, որԱրցախի Հանրապետությունում պետական պաշտոնյան և ընդհանրապես հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցի իր առաքելությունը և գործուն քայլերով ապացուցի իր հայրենասիրությունը և մարդասիրական մեծ նվիրվածությունը»,-   հավելել  է   Ս. Հակոբյանը։
Քննարկմանը  ներկա   ԱՀ  մարդու  իրավունքների    պաշտպան   Արտակ    Բեգլարյանն  ասել է, որ  2018  թվականին   կազմակերպած    նմանատիպ    քննարկման    արդյունքում  մի  շարք  հարցեր  ստացել են  իրենց   որոշակի    լուծումները:
«Պետք  է  նշեմ, որ  ես, որպես  հաշմանդամություն  ունեցող  անձ    բավարարված  չեմ  այդ   խնդիրների   լուծումներով, քանի  որ    էական  փոփոխություններ  մեկ  տարվա  ընթացքում   համակարգում  տեղի    չեն  ունեցել:  Ես   կառանձնացնեմ   առաջնային      մի   քանի   խնդիրներ, որոնց  լուծումները   կարևոր  են. դրանք   են  տրանսպորտի, կրթության  իրավունքի, զբաղվածության      և  այլ   հարցերը:  ԱՀ  մարդու  իրավունքների   պաշտպանի  գրասենյակը   «Արցախակերտում»   ՀԿ   համատեղ նախաձեռնությամբ այս  տարի իրականացրել  են ֆիզիկական   միջավայրի  մատչելիության համապարփակ  հետազոտություն: Նպատակն   այն  է, որպեսզի   հասականանք,   թե  ինչ   խնդիրներ  կան  վարչական,    կրթական, առողջապահական  և  մշակութային, ինչպես  նաև   նոր  կառուցվող    շենքերի  մատչելիության  հետ   կապված  խնդիրներ: Մենք  մինչև  տարվա  վերջ  կամփոփենք  և  արդյունքները  կներկայացնենք    համապատասխան    ոլորտների պատասխանատուներին՝   օգնելու  համար   հաշմանդամություն  ունեցող  անձանց»,-մասնավորապես  ասել է  Ա.  Բեգլարյանը:
Հանդիպմանը    քննարկվել   են   հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի հետ կապված խնդիրների լուծման, hասարակական տրանսպորտից օգտվելու խոչընդոտների վերացման, կրթություն ստանալու հնարավորության ստեղծման  և    զբաղվածության խնդրի վերաբերյալ   մի  շարք     հարցեր:  
Միջոցառմանը  ներկա  տարբեր  ՀԿ  ներկայացուցիչներ, ինչպես  նաև ԱՀ  աշխատանքի,  սոցիալական  հարցերի  և  վերաբնակեցման    նախարարության  աշխատակիցներ   հանդես  են  եկել   հարցերով  և  առաջարկներով:
Հիշեցնենք,   որ   1992-ին դեկտեմբերի 3-ը Միավորված ազգերի կազմակերպությունը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր:  2006-ի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search