Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Ամալյա Գրիգորյանի ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի է ունեցել բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանի «Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետության և որակի բարձրացման մի քանի հարցեր» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Ամալյա Գրիգորյանի ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը

Գրիգոր Նարեկացի   համալսարանում  կայացել  է   Ամալյա Գրիգորյանի  ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝     միջոցառմանը  բացման  խոսքով   հանդես  է  եկել   Գրիգոր Նարեկացի համալսարանի   ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան  Հակոբյանը։
 
Նա  շնորհավորել  է   Ա. Գրիգորյանին   ուսումնամեթոդական ձեռնարկի հրատարակման  համար  և  նշել   գրքի   կարևորության  և  անհրաժեշտության  մասին:      
Այնուհետև    ելույթներով     հանդես  են  եկել   համալսարանի   մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրքի գրախոս Էլադա Բաղդասարյանը, դասախոսներ, ուսուցիչներ  և  այլք: Նրանք   կարևորել  են  գրքի դերը կրթական համակարգում՝ որպես օգնություն մանկավարժական փորձուսուցմանը մասնակցող ուսանողներին և սկսնակ  ուսուցիչներին։
Ամալյա     Գրիգորյանի  խոսքով՝    ուսումնամեթոդական սույն ձեռնարկում մանկավարժական փորձուսուցման ընթացքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացված է վերլուծություն Ստեփանակերտի թիվ 1,2,4,5,7 հիմնական և թիվ 11 ավագ դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների փորձը, օգտագործվող ավանդական և ժամանակակից   մեթոդները։
«Ելնելով իմ աշխատանքային  փորձից,  ինչպես  նաև   հանրակրթական   ոլորտի  մեր  լավագույն   մանկավարժների  փորձի  վերլուծությունից,  ձեռնարկում   առաջադրել   եմ  մի  շարք    մեթոդական  խորհուրդներ:  Անդրադարձել  եմ  նորարական  մեթոդներին, որոնք   կնպաստեն  քննադատական  մտածողությանը, վերլուծական  մտքի, սովորողների  ինքնուրույնության,  նախաձեռողականության  և  ակտիվության  զարգացմանը»,-   մասնավորապես  ասել  է  Ա. Գրիգորյանը: 
 
Միջոցառմանը Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը   շնորհավորել  է     ձեռնարկի   հեղինակին՝  Ա. Գրիգորյանին  և    մաղթել  նորանոր   հաջողություններ  և  ձեռքբերումներ:
Տեղեկացնենք, որ   գիրքն արժանացել է համալսարանի տարվա լավագույն գիտահետազոտական  աշխատանք մրցույթի գլխավոր մրցանակին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search