Artsakhpress

Տնտեսական

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Արախիշ համայնքի վարչական տարածքում ոչխարաբուծության զարգացման խոշորածավալ ներդրումային ծրագրի հաջող մեկնարկը տրված է:

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ  Հարությունյանը:
 
«Նպատակ ունենալով Արցախում արմատապես փոխելու ոչխարաբուծության զարգացումը՝ բարերար և գործարար Իգոր Զարգարյանին խնդրել էի համալիր ներդրումային ծրագիր իրականացնել, որի հաջողված օրինակը կարևոր նախապայման կհանդիսանա հետագայում պետական նպատակաուղղված  քաղաքականություն իրականացնելու համար:
 
Ուրախ եմ, որ հորդորս անարձագանք չի մնացել, և Իգորը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Արախիշ համայնքի վարչական տարածքում սկսել է իր ներդրումային ծրագրի իրագործումը: Երեկ ենթաշրջան կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք կատարված աշխատանքին: Ասեմ, որ ոգևորված եմ, քանի որ այն հաջող մեկնարկ է ունեցել, իսկ մասնագետները պնդում են, որ բնակլիմայական պայմանների առումով նույնպիսի շարունակություն է ունենալու»,- գրել է Հարությունյանը:
 
Ըստ Արցախի նախկին վարչապետի՝ Իգոր Զարգարյանը մեր հայրենասեր զավակներից է: Նրա աջակցությամբ Պաշտպանության բանակի կարիքների համար տարբեր ծրագրեր են իրականացվել: Այսօր աջակցությունը ներդրում է դառնում՝ Արցախի տնտեսությանը նպաստելու միտումով:
 
«Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր բոլոր բարերարները Արցախը որպես ներդրումների համար հուսալի միջավայր կընկալեն: Մեր յուրաքանչյուր շրջան իրացման մեծ ներուժ և հնարավորություններ ունի, և առաջիկա տարիներին բոլորիս խնդիրն է լինելու Աստծո կողմից մեզ տրվածը խամ ու խոպան չթողնել, վերածել առավելագույն արդյունքի, որպեսզի մեր հանրապետության յուրաքանչյուր ընտանիք ապահով համարվելու համար բավարար եկամուտ ունենա»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search