Artsakhpress

Հասարակական

Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել

Միշտ հաճելի է քննարկել այն վայրերի ցանկը, որոնք կարելի է այցելել Նոր տարվա օրերին: 2020-ի համար ամենացանկալի վայրերի ցանկը որոշելու համար, դիմում ենք շատ ճանապարհորդող մեր ծանոթներին, ուսումնասիրում համացանցը:

Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել

Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ճանապարհորդություններին նվիրված cntraveler.com-ն այցելության արժանի երկրների ցանկում առաջինը նշել է Հայաստանը, փոխանցում է SHANTNEWS.am-ը:
Կայքը նշել է, որ Հայաստանը հաջորդ տարի լինելու է ամենաքննարկվող նպատակակետերից մեկը, և դա պայմանավորված չէ միայն Քիմ Քարդաշյանի կանոնավոր այցերով: Ryanair-ը, որպես երկրի հետ աշխատող առաջին լոու քոստեր, կսկսի թռիչքներ կատարել դեպի Հայաստան 2020 թվականից՝  ազդարարելով ճանապարհորդությունների նոր դարաշրջանի մասին: Հունվարին կմեկնարկեն Հռոմից և Միլանից Երեւան թռիչքները, որին կհաջորդեն Մեմմինգենից Գյումրի, և Բեռլինից Երեւան թռիչքները:

Կայքը նշում է, որ առաջին անգամ այցելողները կարող են ժամանակ անցկացնել Երեւանում՝ Հայաստանի «վարդագույն» մայրաքաղաքում: Հյուրանոց մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է տեսնել գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը, Կասկադը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Այնուհետև կարելի է ժամանակ անցկացնել Ամիրյան փողոցում կամ Մաշտոցի պողոտայում գտնվող ցանկացած բացօթյա սրճարանում, որտեղ մարդիկ հավաքվում են մայրամուտից հետո:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search