Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել
Միշտ հաճելի է քննարկել այն վայրերի ցանկը, որոնք կարելի է այցելել Նոր տարվա օրերին: 2020-ի համար ամենացանկալի վայրերի ցանկը որոշելու համար, դիմում ենք շատ ճանապարհորդող մեր ծանոթներին, ուսումնասիրում համացանցը:
Ճանապարհորդությունների կայքը Հայաստանը ցանկալի ուղղությունների մեջ առաջինն է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ճանապարհորդություններին նվիրված cntraveler.com-ն այցելության արժանի երկրների ցանկում առաջինը նշել է Հայաստանը, փոխանցում է SHANTNEWS.am-ը:
Կայքը նշել է, որ Հայաստանը հաջորդ տարի լինելու է ամենաքննարկվող նպատակակետերից մեկը, և դա պայմանավորված չէ միայն Քիմ Քարդաշյանի կանոնավոր այցերով: Ryanair-ը, որպես երկրի հետ աշխատող առաջին լոու քոստեր, կսկսի թռիչքներ կատարել դեպի Հայաստան 2020 թվականից՝ ազդարարելով ճանապարհորդությունների նոր դարաշրջանի մասին: Հունվարին կմեկնարկեն Հռոմից և Միլանից Երեւան թռիչքները, որին կհաջորդեն Մեմմինգենից Գյումրի, և Բեռլինից Երեւան թռիչքները:
Կայքը նշում է, որ առաջին անգամ այցելողները կարող են ժամանակ անցկացնել Երեւանում՝ Հայաստանի «վարդագույն» մայրաքաղաքում: Հյուրանոց մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է տեսնել գլխավոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը, Կասկադը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Այնուհետև կարելի է ժամանակ անցկացնել Ամիրյան փողոցում կամ Մաշտոցի պողոտայում գտնվող ցանկացած բացօթյա սրճարանում, որտեղ մարդիկ հավաքվում են մայրամուտից հետո:
Մայրաքաղաքից դուրս կայքը խորհուրդ է տալիս այցելել եկեղեցիներ՝ Խոր Վիրապ, Նորավանք, Գեղարդ և Գառնիի հին հեթանոսական գեղատեսիլ տաճար: Բայց Հայաստանի գլխավոր ճարտարապետական զարդը համարվում է Էջմիածինը՝ աշխարհի ամենահին տաճարը, որն օծվել է 303 թ. և Վատիկանի հայկական համարժեքն է:
Նշվում է, որ երկրի բնական հրաշալիքները, թերևս, ավելի գրավիչ են, քան մարդու ձեռքի գործերը: Երկրի 16 տոկոսը զբաղեցնող Սևանա լիճը հիասքանչ մի տեսարան է Կովկասյան լեռների ստորոտում և ամռան տապին թարմացնում է մարդկանց: Հյուսիսում Դիլիջանի ազգային պարկն է՝ փարթամ արգելոց լուսանների, արջերի և գայլերի համար:Կայքն առանձնացրել է նաև Բրազիլիան իր Բահիա նահանգով, Բոտսվանան, Կանադան Կանարյան կղզիները և այլ ուղղություններ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: