Artsakhpress

Հասարակական

Գալիք տարի պետբյուջեից ԱՎԾ-ին կտրամադրվի մոտ 229 միլիոն դրամ. Մանուշ Մինասյան

2020 թվականն ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության համար աշխատանքների կատարման առումով կլինի բավականին հագեցած, քանի որ ընթացիկ ամենամյա աշխատանքներին զուգահեռ, նախատեսվում է իրականացնել ևս երեք ծրագիր:

Գալիք տարի պետբյուջեից ԱՎԾ-ին կտրամադրվի մոտ 229 միլիոն դրամ. Մանուշ Մինասյան

Գալիք տարի պետբյուջեից ԱՎԾ-ին կտրամադրվի մոտ 229 միլիոն դրամ. Մանուշ Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ իրականացվելիք երեք ծրագրերից երկուսն Արցախում կիրագործվեն առաջին անգամ, և մեկը իր բնույթով ենթադրում է համատարած հաշվառում, որը բավական ծավալուն ու աշխատատար գործընթաց է:
Մ. Մինասյանի խոսքով՝ ոլորտի համար նախատեսված հատկացումները կկազմեն 228 միլիոն 478 հազար դրամ, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 16 միլիոն 192 հազար դրամով, որի 93 տոկոսը աշխատավարձի և դրան հավասարեցված գումարներն են՝ պայմանավորված պետական ծառայողների համար խրախուսման նոր համակարգով, մնացած գումարը նվազագույն աշխատավարձի բարձրացման և ընթացիկ բնականոն փոփոխություններով պայմանավորված մասին է վերաբերվում: 1.5 միլիոն դրամով ավելացել են տեղեկատվական ծառայություններին հատկացվող միջոցները, որով նախատեսվում է 2021 թվականից բոլոր համայնքներին տրամադրել վիճակագրական նպատակով հաշվառման նոր գրքեր, որոնք թարմացվում են հինգամյա կտրվածքով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան

Search