Artsakhpress

Հասարակական

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության համար պետբյուջեից կհատկացվի 32.5 միլիոն

2019 թվականին Արցախում շարունակվելու է տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունը, որը ներդրվել է 2014 թվականից:

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության համար պետբյուջեից կհատկացվի 32.5 միլիոն

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության համար պետբյուջեից կհատկացվի 32.5 միլիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ հետազոտությունը բավական կարևոր է ստացվող ցուցանիշների առումով, մասնավորապես՝ սոցիալական պատկերն ամբողջացնող տվյալներ ստանալու և աղքատության մակարդակը որոշելու համար:
«Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 32.5 միլիոն դրամ գումար հատկացնել ծրագրի իրականացման համար: Նախորդ տարվա համեմատ՝ ծախսերն ավելացել են 1.5 միլիոն դրամով՝ պայմանավորված նվազագույն աշխատավարձի փոփոխությամբ: Ծրագրի որակի վրա ազդում են հիմնականում բավական ցածր աշխատավարձը, որը նվազագույն աշխատավարձին հավասարեցված գումար է կազմում»,- նշել է Մ. Մինասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search