Artsakhpress

Հասարակական

Արցախում առաջին անգամ կանցկացվի աշխատուժի հետազոտություն

2020 թվականին նախատեսվում է առաջին անգամ հանրապետությունում անցկացնել աշխատուժի հետազոտություն:

Արցախում առաջին անգամ կանցկացվի աշխատուժի հետազոտություն

Արցախում առաջին անգամ կանցկացվի աշխատուժի հետազոտություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 854 հազար դրամ:
«Ծրագիրը կարևոր է աշխատանքի շուկայի վերաբերյալ ամբողջական տվյալներ հավաքագրելու, գործազրկության մակարդակը իրականին մոտ ցուցանիշ ստանալու առումներով: Նախատեսվում է հինգ հարցազրուցավար՝ ամսական կտրվածքով 400 տնտեսություն ուսումնասիրելու և դիտարկելու համար, իսկ տարեկան կտրվածքով՝ 2400 տնտեսություն: Արդյունքում կհրապարակվի աշխատանքի շուկայի վերաբերյալ զեկույց, որը ոլորտում քաղաքականություն իրականացնելու համար բավական կարևոր հիմք կհանդիսանա գործող ծրագրերի գնահատման և նորերը առաջարկելու համար»,- մանրամասնել է Մ. Մինասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search