Artsakhpress

Հասարակական

Պետական պատվերի շրջանակներում ԵՊԲՀ-ում սովորում է 203 արցախցի ուսանող

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետական պատվերի շրջանակներում սովորում է 203 ուսանող:

Պետական պատվերի շրջանակներում ԵՊԲՀ-ում սովորում է 203 արցախցի ուսանող

Պետական պատվերի շրջանակներում ԵՊԲՀ-ում սովորում է 203 արցախցի ուսանող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Նախարարի խոսքով՝ 203 ուսանողից 175-ը ուսումը կավարտեն մինչև 2024 թվականը: Այս տարի պետական պատվերով ԵՊԲՀ է ընդունվել 28 ուսանող: Մոտ երեք տասնյակից ավել ուսանող էլ սովորում է վճարովի համակարգում:
Անդրադառնալով Արցախի բուժհաստատությունները մասնագետներով համալրելու խնդրին՝ Ա. Բաղրյանը նշել է, որ հանրապետությունում առողջապահության ոլորտը ամբողջապես նեղ մասնագետներով ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 103 բժիշկ: Սակայն հարցն այդպիսով չի լուծվում, քանի որ, ըստ նախարարի, ի հայտ են գալիս նոր խնդիրներ՝ բուժհաստատությունների շենքային պայմանների և սարքավորումների բացակայության հետ կապված:
2019 թվականի հունվարի 1-ից գործող ԱՀ կառավարության որոշմամբ՝ նորավարտ պետպատվերով ուսանողները շրջան այցելելու պարագայում ստանում են 30-50% հավելավճար և բնակվարձ: Ի դեպ, արդեն իսկ 4 բժիշկ ուղեգրվել է Մարտակերտ, ևս 1-ը՝ Հադրութ: Նախարարը վստահ է՝ ծրագրի շրջանակներում բուժհաստատությունները կհամալրվեն համապատասխան մասնագետներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search