Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ Է զոհվել «Տիսոյ» թայֆունի պատճառով:
Ֆիլիպիններում թայֆունն առնվազն 17 մարդու կյանք Է խլել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել Էր չորս զոհվածի մասին:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, գյուղատնտեսությանը տարերքի պատճառած վնասը տեղի իշխանությունների կողմից գնահատվում Է 15,7 մլն դոլար: Տարհանվել Է մոտավորապես կես միլիոն բնակիչ: Ներկայում փակ են մնում երեք կամուրջ եւ մի քանի ճանապարհների առանձին տեղամասեր:
Մանիլայի միջազգային օդանավակայանի վարչակազմը, որպես նախազգուշական միջոց, նախօրյակին 12 ժամով փակել Էր օդային հանգրվանի բոլոր չորս թերմինալները: Բացի այդ, զգալի վնասվածքներ Է ստացել Ալբայի նահանգի Լեգասպի օդանավակայանը:
«Տիսոյ»-ը քսաներորդ թայֆունն Է, որը Ֆիլիպինները պատուհասել Է ընթացիկ տարում: Դրա քամու արագությունը հասնում Է ժամում 150 կիլոմետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: