ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է բանաձեւ, որում հանդես Է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ Է ընդունել G7-ին Ռուսաստանի մասնակցության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Փաստաթղթի օգտին քվեարկել Է Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71-ը: Այն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի եւ հանձնարարական բնույթ Է կրում գործադիր իշխանության համար:
Բանաձեւում ասված Է, որ Ռուսաստանը չպետք Է վերադառնա G7 «այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հարգում հարեւանների տարածքային ամբողջականությունը եւ չի պահպանում ժողովրդավարական հասարակության ստանդարտները»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել Է Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Նրա կարծիքով՝շատ միջազգային հարցեր իմաստ ունի քննարկել Ռուսաստանի հետ մեկտեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: