Artsakhpress

Հարցազրույց

Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան

Դեկտեմբերի 1-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան

Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

«Արցախպրես»-ը դիմել է հանդիպման մասնակից քաղաքական գործիչներին՝ պարզելու, թե ինչքանո՞վ են բավարարված այդ հանդիպումից: Առաջին հարցազրույցը ներկայացնում ենք ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

- Պարոն Ղուլյան, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դուք մասնակցել եք Նախագահ Սահակյանի և ՀՀ Վարչապետ Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը: Քննարկված հարցերից էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հետաքրքիր է՝ այս առումով ինչքանո՞վ եք բավարարված ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությամբ և ինչքանո՞վ է այն համապատասխանում Ձեր գլխավորած քաղաքական ուժի մոտեցումներին:

- Անկախ քննարկված հարցերի քանակից, կարևոր եմ համարում այդօրինակ հանդիպումների փաստն ընդհանրապես: Հուսով եմ, որ այդ ձևաչափով հանդիպումներ կլինեն նաև առաջիկայում և կընդգրկեն ավելի մեծ շրջանակ, հաշվի առնելով նաև թեմաների հրատապությունը: Ղարաբաղյան կարգավորման թեմայով խոսակցությունը միշտ էլ ակտուալ է, քանի դեռ այդ գործընթացը, իմ խորին համոզմամբ, հեռու է հանգուցալուծման փուլից:

Այս հարցում իմ բավարարված լինելը չէ ամենակարևորը. մեր հանրությունը այս թեմային միշտ զգայուն է արձագանքում, ինչը բնական է այն իմաստով, որ խոսքը հենց իր անվտանգության, բնական իրավունքների ու ապագայի մասին է:

Կարծում եմ՝ պետք չէ ավելորդ կասկածամտությամբ վերաբերել այն քայլերին, որ արվում են գործող իշխանությունների կողմից՝ համազգային նշանակության հարցերի լուծման նպատակով, առավել ևս, որ հարցը վերջին մի քանի հարյուրամյակների անհաջողությունների մեջ միակ լուսավոր և հպարտություն հաղորդող ակունքին է վերաբերում՝ Արցախ-Ղարաբաղի ապագային: Ինձ չի թվում, որ որևէ իշխանություն ուզենա այս պատասխանատվության ֆոնին իրեն զրկել համազգային փառքի պտուղներից` ժողովրդի կամքին հակառակ լուծման գնալով:

Ես չէի ուզենա այս թեմայով առանձնացնել քաղաքական ուժերի պատկերացումներին համապատասխանելու թեզը, բայց քանի հարցրել եք՝ նշեմ, որ իմ գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը կառուցված է երկու կարևոր գաղափարների վրա. առաջինը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում և երկրորդը՝ առաջարկվող լուծման տարբերակներն ու գաղափարները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար:

-Իսկ ի՞նչ կասեք բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նշվում է, որ ՀՀ Վարչապետի հետ, փաստորեն, նաև այդ հարցն է քննարկվել: Բավարար ե՞ք համարում իրականացվող աշխատանքների մակարդակը:

- Այս հարցին անդրադարձ կատարվել է հանդիպման ընթացքում, բայց չեմ կարծում, որ դրա մանրամասները հրապարակայնացնելու կարիք կա: Ամեն դեպքում այդ ոլորտը որոշակի տեղեկատվական սահմանափակումներ է ենթադրում, բայց բոլորին էլ հետաքրքիր է, թե մենք ինչքանով ենք երաշխավորված և պաշտպանված՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը և անկանխատեսելի հարևանները:

Հակամարտության մեջ գտնվող երկրի համար միշտ էլ տեղ կա անվտանգության պաշարի ավելացման համար, առավել ևս, որ այդ բնագավառում տեխնիկական միտքն ու տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ երկու տարին նույնիսկ մեծ ժամկետ է նոր սերնդի սպառազինությամբ համալրվելու համար: Հետևաբար՝ այս հարցով պետք է զբաղվել մշտապես՝ ամենօրյա ռեժիմով՝ արդիականացնելով պաշտպանության համակարգը և համալրելով այն անխափան գործունեության համար նախատեսված զինատեսակներով: Այն, ինչ մեզ ներկայացվել է, թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

- Պարոն Ղուլյան, Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին՝ սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կարևոր այդ աջակցությունը:

- Ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ կազմակերպումն ու անցկացումը առաջին հերթին Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պարտավորությունն է, և այս ուղղությամբ մեր պատրաստակամությունը որևէ կասկած չի հարուցում: Իհարկե, այս հարցում շատ կարևոր է նաև Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Գիտեք, որ միջազգային ճանաչվածության բացակայության պայմաններում մենք խնդիր ենք ունենում ընտրություններում միջազգային դիտորդների մասնակցության առումով, ուստի Հայաստանի աջակցությունը նաև այս հարթության մեջ պետք է լինի. հրավիրել և ներգրավել ընտրությունների դիտարկմամբ զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցչիներին: Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս, ուստի հուսով եմ, որ 2020 թվականին մենք ականատես կլինենք այս ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արցախյան քաղաքական ուժերի հանձնառության գործնական իրագործմանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search