Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում անց են կացվում դասընթացներ՝ նվիրված կամավորության միջազգային օրվան

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-6-ը «Կամավորությունը Արցախում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ» և «Սոցիալական ծրագրերի նախագծում» թեմաներով Ստեփանակերտում անց են կացվում են դասընթացներ՝ նվիրված կամավորության միջազգային օրվան:

Ստեփանակերտում անց են կացվում դասընթացներ՝ նվիրված կամավորության միջազգային օրվան

Ստեփանակերտում անց  են  կացվում  դասընթացներ՝   նվիրված  կամավորության միջազգային օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասընթացը վարում  է   Ռուսաստանի  Դաշնությունից    հրավիրված   հյուսիս-կովկասյան պետական տեխնիկական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքների ամբիոնի դոցենտ, հյուսիս-կովկասյան կամավորական շարժման համակարգողներից Վալերի Միտրոֆանենկոն:
Դասընթացն  անց  է  կացվում   ռուսերենով:  Դասընթացին   մասնակցում  են  ԱՀ  տարբեր  գերատեսչությունների    ներկայացուցիչներ,    հասարակական  կազմակերպության    անդամներ, կամավորականներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության   փոխնախարար  Գայանե  Գրիգորյանն  ասել  է, որ կազմակերպելով   նման      դասընթաց՝  այն  վկայում  է, որ  Արցախում կամավորական  աշխատանքի  մշակույթը  զարգանում  և  նոր   թափ  է  ստանում:
Նա  նշել է, որ   դասընթացներին   կներկայացվեն    կամավորական  գործունեության,    խնդիրների,  դրանց   ճիշտ  լուծման  եղանակաների, ինչպես  նաև  կամավորական  աշխատանքի   զարգացման   վերաբերյալ    թեմաներ:
Ըստ փոխնախարարի՝ դասընթացներին ներգրավվեն են տարբեր     գերատեսչությունների    ներկայացուցիչների՝   նպատակ  ունենալով    էլ    ավելի   սերտացնել    համագործակցությունն  կամավորական   շարժման  մասնակիցների  հետ
 
Գ. Գրիգորյանի  խոսքով՝  2018  թվականին  Ռուսաստանի  Դաշնության  Ստավրոպոլ   քաղաքում  կամավորների   համար    կազմակերպվել  է    միջոցառում, որին՝    շնորհիվ  Վալերի Միտրոֆանենկոյի, մասնակցել  են  նաև  Արցախի  ներկայացուցիչները:
 
«Միջոցառման  ընթացքում   արցախցի  երիտասարդ  կամավորականներնը  ծանոթացել  են   տարբեր   երկրներում    կամավորական  աշխատանքներով   զբաղվող    իրենց  գործընկերների  հետ,  այնուհետև  մասնակցել՝     դասընթացների  և  ձեռք  բերել   փորձ   և   հմտություններ:   Այդ  ամենի  արդյունքն  ակնհայտ  է  դարձել    այս  տարի՝  Արցախում  կազմակերպված   Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնության   և   7-րդ ամառային Համահայկական խաղերի  կազմակերպման  և  անցկացման  ժամանակ:    2019  թվականին  կամավորականները   կարողացել  են     լիարժեք   կատարել  իրենց  առաքելությունը:  Պետք  է  նշեմ, որ    տարիներ   շարունակ  կամավորներին  միշտ  էլ  ընդգրկել  ենք   տարբեր   միջոցառումների, բայց   այս  տարի   նրանց  դերակատարությունն ակնհայտ էր.   կամավորական աշխատանքներին  ներգրավված  են  շուրջ   500    երիտասրդ»,-մասնավորապես  ասել  է  Գ. Գրիգորյանը՝   ընգծելով, որ  Արցախի  երիտասարդական  ներուժի     ակտիվ ներգրավման միջոցով   պետք  է  հասնել   լուրջ   հաջողությունների: 
Մեր   զրուցակիցը  տեղեկացրել է  նաև, որ  վաղը՝  դեկտեմբերի   5-ին՝  կամավորության  միջազգային  օրը,  Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ»    ճամբարի    «Forrest hub» տարածքում տեղի է ունենալու թեյախմություն՝ խարույկի  շուրջ, դիսկոտեկ:  Իսկ    դեկտեմբերի   6-ին՝    Վալերի Միտրոֆանենկոն Արցախի  պետական  համալսարանում    հանդես  է  գալու   դասախոսությամբ. նույն   օրը  նախատեսվում  է աշխատանքային    խորհրդակցություն  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի   և   գերատեսչության   մի  խումբ   աշխատակիցների  հետ, որտեղ     քննարկելու    են   ոլորտում   առկա   խնդիրների  և    առաջիկա  մի  շարք   ծրագրերի  վերաբերյալ  հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search