Artsakhpress

Հասարակական

Կձևավորվի սոցիալական բնակարանային ֆոնդ. Սամվել Ավանեսյան

Սոցիալական ապահովության ոլորտում շրջանառության մեջ է գտնվում նոր նախագիծ, որի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի ձևավորելու սոցիալական բնակարանային ֆոնդ:

Կձևավորվի սոցիալական բնակարանային ֆոնդ. Սամվել Ավանեսյան

Կձևավորվի սոցիալական բնակարանային ֆոնդ. Սամվել Ավանեսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական բնակարանային ֆոնդը կտնօրինվի ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ու շրջանների վարչակազմերի, իսկ հետագայում նաև համայնքների կողմից:
«Ծրագրի համաձայն՝ եթե քաղաքացին անօթևան է և հնարավորություն չունի բնակարանային հարցը լուծել, որպես ժամանակավոր լուծում, կտրամադրվեն սոցիալական բնակարաններ: Զուգահեռ՝ սոցիալական աշխատանք կտարվի այդ ընտանիքների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է աջակցել նրանց, որպեսզի նման ընտանիքները կարողանան լուծել իրենց խնդիրները: Բացի դրանից, եթե կան որոշ սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր պետք է պետության կողմից բավարարվեն բնակարանով, սակայն այդ պահին դեռևս ֆինանսական միջոցների բացակայության հետ և հերթացուցակների հետ կապված հարցի լուծումը հետաձգվում է, ապա այդ ընթացքում հնարավորություն կտրվի նաև այդ կատեգորիա քաղաքացիներին ու ընտանիքներին ժամանակավոր ապահովել սոցիալական բնակարանով»,- մանրամասնել է Ս. Ավանեսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search