Artsakhpress

Մշակույթ

Կյանքի 56-րդ տարում մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը

Երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը երեք օր կոմայի մեջ մնալուց հետո հեռացել է կյանքից:

Կյանքի 56-րդ տարում մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը

Կյանքի 56-րդ տարում մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնեց Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
«Նա տասը տարի առաջ առողջական լուրջ խնդիրներ ուներ, բայց կարողացավ հաղթահարել դրանք: Գևորգյանը գալիս էր աշխատանքի: Կարծես թե ամեն ինչ կարգին էր»,-պատմեց Կիրակոսյանն ու հավելեց, որ նրա առողջական վիճակը միանգամից է վատացել, և երաժիշտը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երեք օր բժիշկները պայքարել են Գևորգյանի կյանքը փրկելու համար:
Արմեն Գևորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994 թվականը: Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004-ին վերադարձել է Երևան և մինչև 2011 թվականը դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-2011 թվականները եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաև դասավանդում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search