Բրատիսլավայում սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Բրատիսլավայում սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Twitter-ում:
Հանդիպման շրջանակում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ այսօր Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում է կայանալու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-: