Artsakhpress

Հասարակական

ՀՕՄ-ը կազմակերպել է հուշ-երեկո՝ նվիրված արցախյան պատերազմի մասնակից Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակին

Հայ օգնության միության (ՀՕՄ) նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գրասենյակում կազմակերպվել է Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ) գյուղի բնակչուհի, արցախյան պատերազմի մասնակից Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հուշ-երեկո:

ՀՕՄ-ը կազմակերպել է հուշ-երեկո՝ նվիրված արցախյան պատերազմի մասնակից Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակին

ՀՕՄ-ը   կազմակերպել  է  հուշ-երեկո՝  նվիրված  արցախյան  պատերազմի  մասնակից  Աղավնի  Դանիելյանի   ծննդյան  60-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել ՀՕՄ-ի  Արցախի  միավորի  ատենապետուհի  Արմինե  Հարությունյանը:
Նա   ասել  է, որ  Աղավնի  Դանիելյանը  դեռևս   1980-ական     թվականների  սկզբներին    Արցախում  ծավալել   է  մի  գործունեություն, որն  այժմ   իրականացնում  են   բարեսիրական  բոլոր   կազմակերպությունները:
«Ինքս  անձամբ  ծանոթ   չեմ  Աղավնիի  հետ, բայց  լսելով   իր    բարեկամներին,համագյուղացիներին,կուրսընկերուհիներին, ծանոթներին՝  տպավորություն  է  ստողծվել, որ     նա     պարզ, հասարակ, բարեսիրտ, հոգատար, հայրենիքին   նվիրված     կին  էր: 
Նա    իր  մեջ   կրում  էր  հայուհու   իսկական    կերպարը:  Աղավնին պատերազմի   ժամանակ  եղել  է   գթության  քույր  և  անհրաժեշտության  դեպքում  նաև   զինվոր:Այսօրվա  միջոցառումը    նպատակ  ունի     մեկ  անգամ  ևս  հիշել   Աղավնիին, ինչպես  նաև  ուղերձ  հղել  երիտասարդությանը, թե  ինչպիսին   և   ինչ   հատկանիշներով   պետք  է  օժտված  լինի իսկական  հայուհին:  Նա   մեծացել  է  մանկավարժի    ընտանիքում՝  դաստիարակվել   հայրենասերի   գաղափարով: Նա  մտածելակերպով, հավատով  զինվոր  էր, գիտեր    Արցախ  աշխարհի   պատմական    անցյալը  և  հավատում  էր    գալիքին:  Ցավոք  նա  ունեցել  է  շատ   կարճ   կյանք. մահացել  է 1996  թվականի   նոյեմբերի  2-ին՝   37  տարեկան  հասակում, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին  տեղի  ունեցած  դժբախտ    պատահարի   արդյունքում»,-ավելացրել  է  Ա. Հարությունյանը:
 
Աղավնի  Դանիելյանի   եղբորորդի     Գառնիկ  Դանիելյանը, ով Երևանից     Արցախ  է  եկել    մասնակցելու    միջոցառմանն  իր    խորհին  շնորհակալություն  է   հայտնել   ՀՕՄ-ին՝     իր  հորաքրոջ     հիշատակը    վառ   պահելու  համար:
Խոսելով   հորաքրոջ  մասին  նա  մասնավորապես  ասել է. «Աղավնին  հայրենասեր  էր, նա  այդպես  էր   դատիարակում  նաև   մեզ,  և   իր  օրինակը   ոգևորող  էր   բոլորիս  համար: Նա  կոչ  էր  անում բոլորին, որ    երբեք      չլքեն  Արցախը, որովհետև    Արցախն  իր    համար    սրբություն  էր, ընտանիք: Նրա  կարծիքով՝  չկա  ավելի  թանկ  ու  ավելի  կարևոր     սրբություն   քան  հայրենիքն  է: Նա  միշտ  կողմնակից  էր, որ  հայրենիքի   փրկությունը  հայ   ժողովրդի   միասնականության   մեջ  է: Հպարտ  եմ, որ  ունեցել  եմ  Աղավնու  պես     հորաքույր:   Ուրախ  եմ, որ   Աղավնու   ու  նրա   նմանների     շնորհիվ   այսօր  ունենք  ազատ, անկախ Արցախ  և  համոզված եմ, որ     Արցախն  այսուհետ  ևս    նոր   Աղավնիներ    կծնի, ովքեր  նույնպես  նվիրված   կլինեն   իրենց   հող   հայրենիին»:
Աղավնի    Դանիելյանի    կուսընկերուհի,    գրող, լրագրող  Նվարդ  Ալեքսանյանը՝   խոսելով  Աղավնու   մասին՝   ասել է, որ  իր  համար   այսօրը   շատ   հուզիչ  է, որովհետև    Աղավնին  իսկապես   արժանի  է  մեծարման  ու  դրվատանքի:
«Հայրենիքի   պաշտպանության  գործում   յուրաքնչյուրի  գործը  շատ կարևոր  է:   Աղավնին   թողեց  իր  հանգիստ  կյանքը  Երևանում  և    այդ  օրերին    եկավ  Արցախ՝  իր  ծննդավայր: Նա     ինչով  կարողանում  էր   ձգտում  էր   օգտակար  լինել, հասնել  այն  բաղձանքին, որը   բոլորինն է: Նա  իր  գործով, աշխատանքով,   ներկայությամբ  եղել  է  շատ  վառ  կերպար: Իր  նուրբ  մարմնում  ուներ  ուժող  ոգի: Կարողանում  էր  իր   շրջապատին    վարակել լավով, գեղեցիկով: Նշեմ  նաև, որ   երբ  «լուռ»  էր    ԱՀ  ռադիոն  և  հեռուստատեսությունը, Աղավնին  գաղտնի    հաղորդավար  էր  աշխատում.  նա  այն   ձայնն  էր, որն  ասում  էր՝  կանք, կլինենք  և   միշտ  էլ   հաղթանակը  մերն  է  լինելու»,-նշել  է  Ն. Ալեքսանյանը:
Միջոցառմանը    ներկա   Աղավնիի     համագյուղացիները, աշակերտները, ծանոթները     կիսվել  են  իրենց  հիշողություններով. նրանք   Աղավնիին  հիշել     են, որպես   օրինակելի,  բարի  կամքի   տեր, հայրենանվեր, անսպառ  եռանդով, գեղանի,  գրագետ   ու    հոգատար  անձնավորություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search