Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը

Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը:

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը, ըստ որի դատարանը վճռել է, որ խորհրդարանը ցրելու առաջարկը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
 
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ակնկալվում է, որ արդեն կորոշվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու ժամկետները:
 
Երկուշաբթի օրը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները քվեարկեցին խորհրդարանի լուծարման օգտին և համապատասխան խնդրանքով դիմեցին երկրի նախագահին:
 
Խորհրդարանի լուծարման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search