Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:

Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը

Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել հիշյալ կանոնադրությունը, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով  վերջինիս անդամներից մի քանիսը հրաժարական են տվել:
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցուն առընթեր թաղային խորհրդի անդամ Սիմոն Չեքեմը Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ պատրիարքի ընտրությունները կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:
Աղբյուրի փոխանցմամբ` դատարանը մերժել է Սիմոն Չեքեմի հայցը՝ նշելով, որ Նախաձեռնարկ մարմինը չի ձևավորվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից և բողոքը պետք է ներկայացնել Նախաձեռնարկ մարմնի դեմ, այլ ոչ թե նախարարության: 
Սիմոն Չեքեմի կողմից ներկայացված դատական հայցում նշվել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած կանոնադրությամբ սահմանափակվում է  արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում:
«Մինչ այդ նման սահմանափակում չի եղել և թեկնածություն առաջադրելու հնարավորություն էր ընձեռվում այն եպիսկոպոսներին, որոնք հոգևոր ծառայություն էին իրականացնում արտասահմանում և որոնց հայրերը ծնունդով Թուրքիայից էին: Դրանով կանխել են արտասահմանաբնակ թեկնածունների առաջադրումը»,-նշել է նա:
Ըստ դատական հայցի` Նախաձեռնարկ մարմինը, չնայած վերոնշյալ սահմանափակմանը, որոշում է ընդունել շարունակել պատրիարքական ընտրությունների գործընթացը և չի կատարել իր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից։
Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել էր Ստամբուլի վարչական դատարան՝ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search