Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային չխաթարել տարածաշրջանային կայունությունը

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային, որը հուշագիր է ստորագրել Լիբիայի հետ ծովային տարածքների սահմանազատման մասին, հարգել հարևան երկրների ինքնիշխանության իրավունքը, այդ թվում` Հունաստանի և Կիպրոսի, և զերծ մնալ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելուց:

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային չխաթարել տարածաշրջանային կայունությունը

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային չխաթարել տարածաշրջանային կայունությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  РИА Новости-ին` այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը նոյեմբերի վերջին հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների հարցով փոխըմբռնման մասին:
ԵՄ-ում ընդգծել են, որ ծովային տարածությունների սահմանազատման հարցով փոխըմբռնման մասին Թուրքիայի և Լիբիայի միջև երկկողմ հուշագիրը չի հրապարակվել: «Բովանդակության մասին հետագա բացատրություններ են անհրաժեշտ: Մենք ակնկալում ենք, որ այդ տեքստը անհապաղ կփոխանցվի ԵՄ-ի դիտարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Չափազանց կարևոր է, որ միջազգային ծովային իրավունքը, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը, ինքնիշխանությունը և հարևան ափամերձ երկրների ծովային գոտիների նկատմամբ ինքնիշխանության իրավունքը պահպանվեն»,- ընդգծվում է փաստաթղթում:  
Նշվում է նաև, որ ԵՄ-ն «լիարժեք համերաշխություն» է հայտնում Հունաստանի և Կիպրոսի հետ` կապված Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -69-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search