Artsakhpress

Սպորտ

Հայ մարզիկները կմասնակցեն կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 7-8-ը Ղազախստանի Մայրաքաղաք Նուր-Սուլթանում կկայանա կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունը:

Հայ մարզիկները կմասնակցեն կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայաստանը, տվյալ մարզաձևի կարևորագույն մրցաշարում, որը կայանում է երկու տարին մեկ անգամ, կներկայացնեն մարզիկներ Էմիլ Ղազարյանը՝ 75 կգ քաշային կարգում, Կարպիս Կարապետյանը՝ 65 կգ, Արթուր Առուշանյանը՝ 60 կգ, փոխանցում է armsport-ը:
Էմիլ Ղազարյանը վերջերս նվաճել է KWF Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Կարապետյանը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, իսկ Արթուր Առուշանյանը, ոսկե մեդալ նվաճելով, դարձել է Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոն: Նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն արդեն ժամանել են մրցավայր՝ Հայաստանի Կիոկուշին Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցում է 300 մարզիկ 50 պետություններից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search