Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Հովսեփյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Հովսեփյանի ծննդյան օրն է. նա կդառնար 66 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Հովսեփյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Հովսեփյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիկոլայ Օսիպյանը ծնվել է 1953 թվականին, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Նա Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: Մասնակցել է Գանձակի ինքնապաշտպանական մարտերին, իսկ պատերազմից հետո իր ուժերի ներածին չափով աջակցել բանակաշինությանը, ինչի շնորհիվ արդեն հասցրել էր իր անունը հավերժացնել Արցախյան գոյամարտի մասին պատմող գրքերում: Չնայած իր պատկառելի տարիքին, հարմար առիթների դեպքում կրկին այցելում էր զորանոցներ և դիրքեր, ոգևորում զինվորներին և շարունակում մատաղ սերնդին փոխանցել ռազմարվեստին վերաբերող իր գիտելիքներն ու փորձը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Նիկոլայը կրկին մեկնել է առաջնագիծ:
Զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 6-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search