Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը թատերասերներին է ներկայացնելու Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր մոտեցումներով:
Ռուսական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի «Օնեգին» ներկայացումը
Ռուսական թատրոնի «Օնեգին»-ում շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը: Ներկայացման մեջ զբաղված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը:
Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի: