Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեկտեմբերի 5-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա):

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք ու խորացնենք»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանն ու Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Դեսպան Ջեկշենկուլովը վստահեցրել է, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ղրղզստանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության մեծ ներուժ ունեն: «Կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»,-ասել է դեսպանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

«Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի». կորոնավիրուսի գծով Չինաստանի գլխավոր փորձագետը կանխատեսում է արել. Daily Mail

Search