Artsakhpress

Հասարակական

Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է

Ռուս զբոսաշրջիկները թվարկել են ամենահարմար երկրների ցանկը ՝ Նոր Տարին տոնելու առումով:

Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է

Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնի է դարձել «OneTwoTrip»  ճամփորդական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներից, փոխանցում է Panorama.am-ը:
Հարցվածների կեսը, որպես կանոն, ամանորյա տոներին անցկացնելու համար ընտրում են  տաք երկրներ: Պարզվում է Թայլանդը  ամենատարածված վայրն է, որը  նախընտրում է  հարցվածների 27,4 տոկոսը: Նրանց խոսքով ՝ այս երկիրը «լիցքավորում է  դրական էներգիայով  և արևով»:
Ճանապարհորդասերների  շրջանում ոչ պակաս պահանջված  են  Իտալիան և Գերմանիան (յուրաքանչյուրը ինը տոկոս) : Այս երկրները գրավում են  անսովոր ավանդույթներով, տեղի բնակիչների տպավորություններով և ընկերասիրությամբ, այդ թվում  Եգիպտոսը՝ տաք կլիմայով և հիանալի եղանակով:
Միաժամանակ, մինչև  25 տարեկան երիտասարդները  ավելի հաճախ ընտրում են եվրոպական ուղղությունները հունվարյան ուղևորությունների համար `Պորտուգալիա, Ֆրանսիա, Չեխիա, ինչպես նաև Հայաստան:
Իսկ ահա  25- 40 տարեկան ճանապարհորդներին  ավելի շատ հետաքրքրում է  Թաիլանդը, Վիետնամը և Իտալիան:  40-ից 60 տարեկան զբոսաշրջիկներն էլ  հետաքրքրված են Թայլանդով, Գերմանիայով, Եգիպտոսով և Բելառուսով: Ավելի բարձր տարիքի՝ 60-ն անց ռուսաստանցիներին  հետաքրքրում է  Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ֆրանսիան  և Չեխիան:
Բացի դրանից,  հարցման մասնակիցների կեսից ավելին (55.8%) նշել են, որ իրենց կյանքի ընթացքում  գոնե մեկ անգամ  Նոր տարին տոնել են արտասահմանում  և  գոհ են մնացել:

Մասնավորապես, նրանք տպավորել է այս կամ այն երկրի  հյուրընկալությունն ու  տոնական միջոցառումների բազմազանությունը:
Նաև նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել  են  1440 ծառայությունից  օգտվողներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search